Tap any Armenian word for its dictionary entry. Translation of this text is deliberately paused: it has a living translator. See the contents page.
TEXT
և զմարդիկ բարեխօս եմ ձգեալ. և ՚ի պարնէն գիր և հուքմ եմ հա նեալ. որ յամէն գեղ՝ և յամէն գեհ՝ ուր հանդիպիս ոչխար մի քեզ տան : և յամէն տուն հաւ մի քեզ բաժին հանեն: Այլ ոչ շուն. և ոչ մարդ քեզ զահմաթ չտան: Եւ այնպէս խաբեալ գայլուն գնաց զհետ ա ղուէսուն: Եւ յորժամ գնացին, ինքն աղուէսն եկաց իվ ր բլրի միոյ. յեզր գեղջն.և յուղարկեաց զգայլն ՚ի գեղն.թէ գնա, առ զքո ոլօֆայն. Եւ ես զթուղթս պահեմ, ով որ չտայ նա ես ցուցանեմ, որ տան: Եւ գայլնն հաւատացեալ. մինչդեռ երթայր յեզր գեղջն. յայնժամ մարդիկք և շներն իմէջ առեալ կամէին սատակել: իսկ գայլն ձայ նեաց առ աղուէսն. թէ բեր զպա րոնի հուքմն որ տեսնուն այս մար դիկս և աւատան. որ պարոնի հրա մանաւն եմ եկեալ. իսկ աղուէսն պատասխանի տուեալ ասէ՝ ով գայլ